Գայանե․
Համատեղությամբ աշխատողն ազատվելիս հիմնական տեղից ստանու՞մ է արդյոք արձակման նպաստ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գայանե․
Համատեղությամբ աշխատողն ազատվելիս հիմնական տեղից ստանու՞մ է արդյոք արձակման նպաստ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում, իսկ հիմանական տեղից ստանում է եթե բավարարում է ԱՕ Հոդված 129 -ի պայմաններին։
Համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում: Իսկ հիմնական տեղից կարող է ստանալ, եթե հասնում է:
Հիմնական աշխատավայրից արձակման նպաստ վճարվում է մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով հետևյալ դեպքերում՝
1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում,
2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում,
3) աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում։
Իսկ ներքոնշյալ դեպքերում արձակման նպաստը վճարվում է ըստ աշխատանքային ստաժի.
1) աշխատողի՝ զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում,
2) աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում՝ ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով),
3) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով,
4) աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում,
5) զինվորական ծառայության անցնելու և կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակցելու դեպքում (ԱՕ 124-րդ հոդված)։
Հիմնական աշխատավայրից ստանում է արձակման նպաստ, իսկ համատեղությամբ աշխատողը՝ ոչ։