Կառլեն․
Արժեթղթերից ստացվող եկամուտները որպես նվազեցվող եկամուտ 149 հոդվածի 2րդ մասի 3րդ կետն ասում է․՝
“Հարկման բազան որոշելու նպատակով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եկամուտները չեն համարվում նվազեցվող եկամուտներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե ՝ ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում.”
Արդյո՞ք ձեռքբերում է համարվում միայն մի ուրիշ կողմի օտարուման արդյունքում ստացված բաժնեմասը, թե կազմակերպության 0-ից հիմնադրումն էլ է համարվում ձեռքբերում։ Այսինքն եթե ուրիշից չի գնել կամ նվեր ստացել բաժնեմասը, այլ կազմակերպությունը հենց ինքն է հիմնել, երկու տարվա ընթացքում օտարելու դեպքում հարկ կառաջանա՞, թե ոչ։
ձեռքբերում է համարվում և մի ուրիշ կողմի օտարման արդյունքում ստացված բաժնեմասը,և թե կազմակերպության 0-ից հիմնադրումն էլ է համարվում ձեռքբերում։ Այսինքն եթե ուրիշից չի գնել կամ նվեր ստացել բաժնեմասը, այլ կազմակերպությունը հենց ինքն է հիմնել, երեք տարվա ընթացքում օտարելու դեպքում հարկ կառաջանա,
Շնորհակալություն արձագանքի համար, իսկ նվիրատվության դեպքում չի առաջանա չէ?