Արամ.
Բարև ձեզ: Կազմակերպության հիմնադիրը և տնօրենը նույն անձն է: Աշխատանքային պայմանագրից բացի արդյո՞ք պետք է դիմում և հրաման տնօրենին աշխատանքի ընդունելիս:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արամ.
Բարև ձեզ: Կազմակերպության հիմնադիրը և տնօրենը նույն անձն է: Աշխատանքային պայմանագրից բացի արդյո՞ք պետք է դիմում և հրաման տնօրենին աշխատանքի ընդունելիս:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հրաման տրվում է, և պայմանագիր էլ կազմվում է, քանի որ տնօրենը հանդիսանում է վարձու աշխատող և նրա համար էլ գործում են ԱՕ բոլոր դրույթները:
Այո, բացի աշխատանքային պայմանագրից նաև հրաման պետք է տրվի, իսկ դիմում պետք չէ: Հիմնադիրների ժողովի արձանագրությունը բավական է։
Հիմնադրի որոշման մեջ արդեն նշվել է, կարող եք միանգամից անցնել հարկային համակարգում գրանցման հայտի ներկայացման։ Հիմնադրից տարբերվող անձի դեպքում իմաստ ուներ հրաման կազմելու:
Պետք է հրաման և դիմում, քանի որ տնօրենը հանդիսանում է վարձու աշխատող:
Հիմնադիրների արձանագրության մեջ նշվում է, որ տնօրեն նշանակել տվյալ անձնավորությանը, հրամանի մասով սա բավարա՞ր չէ:
Գրել եմ ու իմ կարծիքով՝ այո, հիմնադիրների արձանագրության մեջ նշվածը բավարար է, իսկ ստաժի հաշվով, թե հիմնադիր արձանագրությունը ու գրանցման հայտի ներկայացումը, դրա հիման վրա համապատասխան վճարներ կատարելը հիմք է ստաժի հաշվառման համար:
Բարև Ձեզ, Արամ: Տրվում է հրաման, որտեղ նշվում է, օրինակ՝ «Ես՝ Արմեն Սարգսյանս, ս/թ սեպտեմբերի 1-ից անցնում եմ տնօրենի պարտականությունների կատարմանը»:
Այո, պետք է, քանի որ մյուս պարագայում կազմակերպության ղեկավարը անհատական աշխատանքային հարաբերություններում հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ: