Արդյոք պարտադի՞ր է հաշվապահ ունենալ

Ժաննա.

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել, արդյոք ՍՊԸ-ին պարտադիր է գրանցված հաշվապահ ունենալ: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիդա

Հարգելի Ժաննա,եթե Ձեր կազմակերպության ղեկավարը /տնօրենը/ կարող է իրականացնել գլծավոր հաշվապահի գործառույթները, ապա պարտադիր չէ ունենաք գլխավոր հաշվապահ: Այդ մասին հարող եք հարդալ “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքում,որտեղ սահմանվում է.
“Հոդված 11. Կազմակերպության ղեկավարի իրավունքները և պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում
1. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (այսուհետ` կազմակերպության ղեկավար) պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու համար:
2. Հաշվապահական հաշվառման աշխատանքների ծավալից կախված` կազմակերպության ղեկավարն իրավունք ունի հաշվապահական հաշվառումը վարել`
– կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով,
– կազմակերպության աշխատակիցը համարվող հաշվապահի միջոցով,
– հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերերի, իսկ կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների համար` նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց միջոցով,
– անձամբ:
3. Կազմակերպության ղեկավարը պարտավոր է`
ա) սահմանել կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը` հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու նպատակով կիրառվող սկզբունքների, հիմունքների, եղանակների, կանոնների, ձևերի և արարողակարգերի ամբողջությունը.
բ) ապահովել հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը:”

Տիկո

Հարգելի Ժաննա ջան… հարցը ավելի քան հասկանալի էր:Կփորցեմ նույնքան հասկանալի պատասխանել:
Եթե վերոհիշյալ կազմակերպությունը ցանկանում է ինչ-ինչ հարգելի ու հասկանալի պատճառներով մի քիչ հարկերից խուսափել,ուրեմն հաշվապահի փաստացի գոյությունը բոլորովինել պարտադիր ՉԷ …. նրան ստանզնված պարտականությունները կատարելու համար,տնօրենը ունի բավարար իրավասություններ: