Գայանե.
Բարև Ձեզ, հարգելիներս: Կասեք, եթե աշխատողը գտնվում է հարկադիր պարապուրդում և կորոնավիրուսով հիվանդանում է՝ պարտադի՞ր է անաշխատունակության թերթիկը: Շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելիներս: Կասեք, եթե աշխատողը գտնվում է հարկադիր պարապուրդում և կորոնավիրուսով հիվանդանում է՝ պարտադի՞ր է անաշխատունակության թերթիկը: Շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված` վարձու աշխատողին տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը և մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` հիմք ընդունելով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը:
Բարև Ձեզ: Ենթադրվում է՝ այո, հակառակ դեպքում ինչպես է ձևակերպվելու իր բացակայությունը, երբ դրա հիմնավորման փաստաթուղթը չկա։ Դա պետք է իր հիմնավորումը ունենա։
Այո, պարտադիր է:
Եթե վարձատրվում է այդ հարկադիր պարապուրդի համար և այն ավելի երկար կտևի քան կորոնավիրոսի հետևանքով մեկուսացումը, ապա պարտադիր չէ:
Ես կարծում եմ, որ, եթե պարապուրդը վճարվում է, ապա պարտադիր պետք է ունենաք անաշխատունակության թերթիկը, որպեսզի ճիշտ վճարվի։ Եվ ընդհանրապես անաշխատունակության թերթիկը համարակալված է և համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ, եթե այն դուրս է գրվել, պետք է անպայման իր արտացոլումը ունենա եկամտային հարկի հաշվարկի մեջ։
Այո, իհարկե պարտադիր է: