Բարև Ձեզ: Սեպտեմբերի 30-ին ես գրանցել եմ շրջանառության հարկով սոցիալական մեդիա մարքեթինգի ծառայություններ մատուցելու Ա/Ձ, աշխատողներ չունեմ: Խնդրում եմ Ձեզ հուշել՝ ի՞նչ կետեր պետք է լրացնեմ 232 ձև-ի մեջ, եթե չեմ սխալվում ինձ վերաբերվում է 16-րդ կետը։
Նաև կասե՞ք ճիշտ եմ ընտրել գործունեության տեսակի կոդը՝ M73120 և տեսակարար կշիռ (%) դաշտում արդյո՞ք պետք է լրացնեմ 100։
Կանխավ շնորհակալություն:
M73.12.0 Գովազդի տարածման հետ կապված գործունեությունը ներկայացնում է
Այս ենթադասը ներառում է` – զանգվածային լրատվական միջոցներում ներկայացուցչություն` զանգվածային լրատվական միջոցներում գովազդի համար ժամանակի և տեղի գնման և վերավաճառքի ծառայություններ:
Կարծում եմ ավելի ճիշտ է ձեր դեպքում M73.11.0 Գովազդային գործակալություններ,
քանի որ ձեր գործը սա է Սոցիալական մեդիայի մարքեթինգ, SMM [էս-էմ-էմ], ՍՄՄ, լսարանի մեծացման, բրենդի կամ ապրանքի նկատմամբ ուշադրության բարձրացման գործընթաց սոցիալական հարթակների միջոցով[1][2]: Այն սոցիալական մեդիայի օգտագործման համալիր է, որ նպատակ ունի կազմակերպությունների առաջխաղացմանը նպաստելու և այլ բիզնես առաջադրանքները լուծելու։
Այս ենթադասը ներառում է`
– գովազդային միջոցառումների կազմակերպում և իրագործում` գովազդի ստեղծում և տեղադրում պարբերական հրատարակություններում, թերթերում, ռադիոյում, հեռուստատեսությունում, այլ զանգվածային լրատվական միջոցներում
– արտաքին գովազդի ստեղծում և տեղադրում վահանակների, շենքերի, ավտոմեքենաների վրա, ցուցասրահներում, ավտոբուսներում և այլ
– օդային գովազդ
– գովազդային նյութերի կամ նմուշների առբերում և բաշխում
– ցուցադրափեղկերում, արտապատկերող էկրաններում կամ էլեկտրոնային կայքերում տեղադրման համար գովազդային նյութերի պատրաստում
– գովազդային ծառայությունների պահանջարկի ուսումնասիրում և առաջարկներ, պատվիրատուներին շահագրգռելու և ներգրավելու նպատակով
– փոստով վաճառվող ապրանքների գովազդ
– գովազդի շուկայի ուսումնասիրման խորհրդատվություններ
Այո, ձերը կետ 16. Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ տողն է:
Իսկ կասե՞ք՝ խնդիր չէ՞, եթե այս հաշվետվության մեջ նշել եմ M73.12.0, իսկ հաջորդը արդեն նշեմ այս տարբերակը M73.11.0
Շնորհակալություն։
Մի արեք էդպես։
Կարո՞ղ եմ այս M73.12.0 թողնել
Ավելի լավ է նույն ուղարկվածը նորից որպես ճշտված ուղարկեք նշելով M73.11.0:
Մի հարց էլ և վերջ։ Ես գրանցվել եմ սեպտեմբերի 30-ին այդ պատճառով ինձ ասել էին, որ եռամսյակի համար 0-ական հաշվետվություն ուղարկեմ այդ կոդով։ Կհուշե՞ք այդ մեկը կարող եմ որպես ճշտված ուղարկել և ինչպե՞ս։
Շնորհակալություն
Ճշտված ուղարկվում է, եթե արդեն ներկայացված է այդ եռամսյակի համար, իսկ եթե ոչ, ապա սովորական կարգով թեկուզ ուշացումով ներկայացրեք 3-րդ եռամսյակի համար:
Բարև Ձեզ, իսկ գովազդային գործունեություն իրականացնելու համար լիցենզիա պե՞տք է։