Արմինե.
Բարև, հարգելի գործընկեր: 2 հարց ունեմ. աշխատակիցը աշխատում է 2 ընկերությունում 01.09.2020թ. հիմնական և համատեղության կարգով: Առաջացել է անաշխատունակություն նոյեմբեր ամսվա մեջ, աշխատակիցը ներկայացել է ա/թ: Քանի որ երկու ընկերությունում էլ աշխատակցի փաստացի աշխատած ամիսները կազմում են 2 ամիս, և 12 ամիս հետ գնալով չի ձևավորվում: Արդյոք պե՞տք է հաշվի առնել տվյալ աշխատողի վերջին 12 ամսվա միջին աշխատավարձը՝ նախորդ գործատուի: Նշեմ, որ աշխատակցի մինչև 01.09.2020թ. հաջորդ աշխատած ժամանակահատվածը 21.01.2020-21.08.2020 է:
Եվ հարց 2-րդ: Եթե աշխատակիցը մինչև 2020թ. ունի մոտ 4-5 տարվա չօգտագոծված աձակուդային օրեր, ինչ-ինչ պատճառներով չի տրամադվել և ամեն տարի հրամանով տեղափոխվել է: Արդյոք կարո՞ղ է աշխատակիցը օգտագործել իր մոտ 5 տարվա չօգտագործված արձակուրդային օրերը, թե՞ միայն վերջնահաշվարկի դեպքում պիտի վերջնահաշվարկ կատարվի ու, եթե այո, կա՞ իրավական հղում: Շնորհակալություն:
1. Այո, պետք է հաշվի առնել տվյալ աշխատողի վերջին 12 ամսվա միջին աշխատավարձը՝ նաև վերցնելով նախորդ գործատուից ստացվող տվյալները:
2. Այո, կարող է աշխատակիցը օգտագործել իր մոտ 5 տարվա չօգտագործված արձակուրդային օրերը:
1. Եթե հետ եք իջնում 12 ամիս և տվյալ գործատուի մոտ չի համալրվում ամիսների քանակը, նախորդ գործատուի մոտ աշխատած ամիսները կարող ենք հաշվարկել, եթե նախորդ աշխատանքից դուրս գալու և հաջորդ աշխատանքին անցնելու ժամանակահատվածը 1 ամսից շատ չէ։
2. Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել և հետո տրամադրվել միայն և միայն աշխատողի համաձայնությամբ, սակայն այն չի կարող տրամադրվել 18 ամսից հետո:
Այո, պետք է հաշվի առնել տվյալ աշխատողի վերջին 12 ամսվա միջին աշխատավարձը:
2. Այո, կարող է աշխատակիցը օգտագործել իր մոտ 5 տարվա չօգտագործված արձակուրդային օրերը:
Խնդրում եմ ուշադիր կարդացեք ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ Օրենքի Հոդված 22. Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը:
Այլ գործատուի կողմից տրված եկամուտը հաշվի է առնվում միայն մայրության նպաստի հաշվարկման դեպքում