Edgar.
Հարգելի հաշվապահներ՝ համաձայն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
25 մայիսի 2002 թվականի N 621 որոշման, կազմակերպությունները և անհատ ձեռնակատերերը ներմուծման ժամանակ ազատված են ցուցակում նշված սերմացուների համար ԱԱՀ վճարելու պարտականությունից:
Իսկ, եթե ներմուծողը ֆիզիկական անձ է, ինչպե՞ս է գործում օրենքը:
Առանց ԱԱՀ կարող եք ներմուծել ԵՏՄ երկրներից մինչև 25 կգ առանց վճարների, սակայն այս քանակը գերազանցելու դեպքում, արդեն պետք է վճարեք ԱԱՀ սահմանված չափաքանակները գերազանցող մասի համար: Կարևոր է նաև սերմացուի տեսակը, քանի որ կարող է կարիք լինել արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված ներմուծման բուսասանիտարական հավաստագիր ու դիմել ՍԱՊԾ-ին:
Կա կառավարության որոշում և հստակ նշված են ապրանքների սահմանված չափաքանակները, չափաքանակները գերազանցելու դեպքում ֆիզ. անձը պետք է գերազանցող մասի համար վճարի:
ՀՀ կառավարության 13 փետրվարի 2020 թվականի 171-Ն Որոշումով են սահմանված ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու կարգը: