Վարդգես.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել` աշխատանքային փորձաշրջանի հետ կապված հարց ունեմ:
ՍՊԸ-ն ցանկանում է նշանակել տնօրեն և պայմանագում նշել 1 ամիս փորձաշրջան: Արդյո՞ք պետք է վճարվի աշխատավարձ այդ փորձաշրջանի համար, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:
Այո:
Բարև Ձեզ,
փորձաշրջանի ընթացքում աշխատակիցը ունի նույն իրավունքները և պարտականությունները, ինչ և փորձաշրջանից հետո: Տարբերությունը կայանում է միայն դրանում, որ եթե գործատուն գտնում է, որ աշխատողը չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը աշխատողին ազատել աշխատանքից` այդ մասին ընդամենը երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով նրան:
Բարև Ձեզ , ինձ կուղարկեիք աշխատավարձի բարձրացման և իջեցման համաձայանագրի ձև: Նշեմ, ՍՊԸ է: