Աստղիկ.
Բարև ձեզ: Կխնդրեի օգնել: Ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինող է նշանակվում, որի պայմանագրում նշված է ժամկետը՝ մինչև հիմնական աշխատողի ֆիզ. արձակուրդից վերադառնալը: Փոխարինողն ինքը գնում է ֆիզ. արձակուրդ, այդ ընթացքում հիմնական աշխատողը հետ է վերադառնում աշխատանքի, ի՞նչ է կատարվում փոխարինողի հետ, արդյո՞ք ազատվում է աշխատանքից, թե՞ գտնվում է ֆիզ. արձակուրդում:
Հարգելի Աստղիկ, աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը գործում է մինչև պայմանագրում նշված ժամկետը, այն է՝ մինչև հիմնական աշխատողի վերադառնալը՝ անկախ այն հանգամանքից, որ փոխարինողը գտնվում է ֆիզ. արձակուրդում: Դա կարգավորվում է աշխատանքային օրենսգրքով: