Արդյո՞ք ՓԲԸ-ն կհամարվի միկրոբիզնես

Հասմիկ․

Բարև Ձեզ։ ՓԲԸ-ն Երևան քաղաքում տարածքը որևէ ՍՊԸ-ի վարձակալությամբ տրամադրելու դեպքում կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկության դաշտում։ Որևէ սահմանափակում օրենքում կարծես թե չկար, նախապես շնորհակալություն պատասխանի համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե ՓԲԸ-ն որևէ այլ գործունեություն չի իրականացնում ու միայն դա է լինելու ու տարեկան վարձավճարները 24մլն-ից ավելի չեն լինելու կարող եք:

Արմեն

Հարգելի Հասմիկ, կազմակերպաիրավական ձևի հետ կապված՝ միկրոձեռնարկատիրություն համարվել / չհամարվելու որևէ սահմանափակում չկա։

Ալլա

Եթե վարձավճարների գումարը գերազանցեց տարվա ընթացքում 24 մլն, պետք է ներկայացնեք շրջանառության հարկ վճարվող համարվելու հայտարարություն, որպեսզի չընկնեք ընդհանուր հարկման դաշտ։
 ԱԱՀ վճարողներ են համարվում սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ հետևյալ դեպքերում և ժամկետներում.
3) հարկային տարվա ընթացքում որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարած կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը` որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվա դրությամբ, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:

Ներսես

ՓԲԸ կամ ՍՊԸ դա իրավակազմակերպչական ձև է, եթե մնացած կետերին բավարարում եք միկրոյով կարող եք գործել:

Karine

Դուք պետք է բոլոր կետերով համապատասխանեք միկրոյի պահանջներին։ Այդ դեպքում կարող եք։