Անի.
Բարև Ձեզ: Մի հարց ունեմ, կարո՞ղ եք օգնել: Եթե գյուղացին ծրագրի է մասնակցում, որի մասնակցության համար վճարում է, ինչպես նաև եկամուտ է ստանում: Եվ ծրագրի մասնակցության համար կազմակերպությունը ցանկանում է ցուցանակ կպցնել նրա դռան վրա: Արդյո՞ք դա համարվում է գովազդ, արդյո՞ք պետք է հարկեր վճարել և ո՞վ է հարկ վճարողը` կազմակերպությունը, թե՞ գյուղացին: Եվ դա բոլոր գյուղական համայնքներին է վերաբերու՞մ:
Կանխավ շնորհակալություն:
Համարվում է գովազդ, և պետք է վճարեք տեղական տուրք քառակուսի սմ-ով կամ մետրով ըստ համայնքի ավագանու որոշման տեղական տուրք: Գովազդը` տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ: Գովազդակիր` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը տրամադրելով` համապատասխան միջոցներ, տեղաբաշխում և տարածում է գովազդը:
Այո, ցուցանակ փակցնելը համարվում է գովազդ։ Այն հաշվարկում են քառ. մետրերով, և վճարվում է տեղական տուրք։
Գիտե՞ք՝ ինչու է համարվում գովազդ, որովհետև Դուք նշում եք Ձեր կազմակերպության անվանումը և գործարքին վերաբերող մի քանի մանրամասներ, և պետք է վճարել դրա համար, ինձ թվում է՝ դա մի մեծ գումար չի լինելու: