Անահիտ․
Թոշակի անցնելուց հետո աշխատել եմ ևս երեք տարի: Ինձ տրվելու՞ է արձակման նպաստ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անահիտ․
Թոշակի անցնելուց հետո աշխատել եմ ևս երեք տարի: Ինձ տրվելու՞ է արձակման նպաստ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Չեք գրել , թե ի՞նչ հիմքով եք ազատվելու – գործատուի նախաձեռնությամբ, թե՞ ձեր դիմումի հիման վիա։ Պետք է առաջնորդվեք ԱՕ 129 հոդվածով, իսկ թոշակառու լինելը կապ չունի։
Եթե տարիքի ու թոշակի հետ կապվող համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով, ապա կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել ու աշխատողին վճարում է նաև արձակման նպաստ:
Յուրաքանչյուր վարձու աշխատողի իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվելուց տրվում է արձակման նպաստ։ Թոշակառու լինելու հանգամանքը նշանակություն չունի։
Հարգելի Կարինե, կարդացեք Աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածը:
Բարև Ձեզ, Անահիտ: Եթե Ձեզ հետ լուծել են աշխատանքային պայմանագիրը՝ համաձայն Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, այն է՝
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝
11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով,
ապա՝
գործատուն, հաշվի առնելով իր մոտ Ձեր անընդմեջ աշխատանքային ստաժը, պետք է վճարի արձակման նպաստ՝
1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում` միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով.
2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում` միջին օրական աշխատավարձի քսանհինգապատիկի չափով.
3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում` միջին օրական աշխատավարձի երեսնապատիկի չափով.
4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում` միջին օրական աշխատավարձի երեսունհինգապատիկի չափով.
5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում` միջին օրական աշխատավարձի քառասունչորսապատիկի չափով:
Ազատվելու եմ իմ դիմումի հիման վրա: Կանխավ շնորհակալ եմ:
Հարգելի Անահիտ, Ձեր դիմումի հիման վրա ազատվելու դեպքում Ձեզ հետ կատարելու են վերջնահաշվարկ՝ չօգտագործված արձակուրդի հատուցում: