Արդյո՞ք տրված ձևակերպումները ճիշտ են

239

H.K.

Հարգելի հաշվապահներ` ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մեր կազմակերպությանը ծառայություն է մատուցել, որի դիմաց վճարումը կատարվել է արտարժույթով, ինվոյսինգով դուրս ենք գրել մատակարարի անունից հաշիվ՝ ինքնահաշիվ: Ձևակերպումները ճի՞շտ են.
դտ713 կտ521 100.000 դրամ, 200USD
դտ521 կտ5241 20.000 դրամ
դտ261 կտ5243 20.000 դրամ
դտ226 կտ261 20.000 դրամ
դտ725 կտ521 կամ դտ625 կտ521
և վճարումը` դտ253 կտ521 200 USD

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմեն

Վերջին կտ521-ի փոխարեն երևի պետք է գրեիք 252 😉

Իսկ ինչ վերաբերում է դտ 521 կտ5241, այստեղ այլ հարց է առաջանում` արդյո՞ք ոչ ռեզիդենտին վճարվում է հարկը պահված գումարը, իհարկե օրենքով այդպես է ստացվում, սակայն ոչ ռեզիդենտը իմ կարծիքով չի համաձայնվի դրան, այդ պատճառով կպահանջի վճարել իրեն 100 000 (200USD)` ամբողջ գումարը նշելով այնպես, որ իրեն հասանելիքը լինի 200USD: Կամ էլ պետք է հարկը վճարեք ձեր (կազմակերպության) գրպանից:

Էլինա

Արմեն ջան, կազմակերպության գրպանից նկատի ունեք, տվյալ օրինակով՝ դտ 713 – կտ 521 100.000 դրամ, 200 USD /այն զուտ գումարը, որը կստանա ոչ ռեզիդենտը/ և դտ 713 – կտ 524, 40 USD /ոչ ռեզ, շահ․հարկ/, ճի՞շտ եմ հասկանում։ Կանխավ շնորհակալ եմ։
Հ.Գ. Ինքս դտ 521 – կտ 524 տրամաբանական էի գտնում, բայց թղթակցություն հաշվային պլանում, ճիշտն ասած, նկարագրված չգտա։

H.K.

Շնորհակալ եմ արձագանքելու համար, իսկ առաջացող շահութահարկը: