Անդրանիկ.
Ողջույն:
ՊՈԱԿ-ի աշխատողը իր դիմումի համաձայն գտնվում է իր հաշվին արձակուրդում 08.01.2020թ-ից մինչև 01.04.2020թ, բայց գրանցման հայտը չեմ ներկայացրել: Եկամտային հարկի հաշվետվության մեջ աշխատավարձը 0 է: Պատասխանատվություն կա՞: Իսկ եթե հիմա ուղարկե՞մ:
Հարգելի Անդրանիկ, նույն հարցը ինձ մոտ էր ծագել, թեժ գծից ճշտեցի, որ ուշ ներկայացնելու համար տուգանք չի կիրառվի։ Ժամկետներ կան միայն աշխատողին ընդունելուց 1 օր առաջ և ազատելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցման հայտը ներկայացնելու համար։
Հարգելի Արթուր, իսկ այս պարագայում դուք ինչպե՞ս վարվեցիք:
Գործատուները աշխատողին իր հաշվին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ գրանցման հայտը ուղարկում են մինչև հանգամանքն առաջանալու ամսվան հաջողդող ամսվա 20-ը։
Շատ շնորհակալ եմ արձագանքելու համար:
Իրականում ժամկետ կա ինչպես նշել է Ալլան մինչև հաջորդող ամսվա եկամտայինի հաշվետվությունն ներկայացնելը: Վարչական 169 հոդվ. 10000-20000: Բայց արդեն իսկ ուշացրել եք, կարծում եմ ճիշտ կլինի ընդհանրապես չուղարկելը:
Շատ շնորհակալ եմ: