Սարինե.
Բարև Ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում, մասնագիտությամբ՝ պատմության ուսուցչուհի: Տնօրենը ընդունել է ժամանակով ու ժամավճարով: Հարցս հետևյալն է. տնօրենը իրավունք ունի՞ ինձ չվճարելու, եթե աշնանային արձակուրդի կամ վիրուսի պատճառով երկարաձգվել է արձակուրդը։
Ոչ իրավունք չունի, քանի որ արձակուրդի տեղաշարժը ու երկարաձգումը ընդհանուր է, եթե հասնում է անգամ հարկադիր պարապուրդի վճար, ապա դա ձեզ էլ է վերաբերում:
Ինձ թվում է ժամավճարը պարապած ժամերի համար է վճարվում, կա պայմանագիր, որտեղ նշվում է այդ ամենը: Եթե ոչ մի ժամ չեք պարապել, ինչի դիմաց պետք է վճարի, ի՞նչ հիմքով:
Ոչ, իրավունք չունի, քանի որ արձակուրդը վերաբերվում է երեխաներին, իսկ ուսուցիչները աշխատանքի մեջ են։
Եթե պայմանագրում նշված է Ձեր վարձատրության կարգը, այսինքն՝ ժամավճարով և դուք ստացել եք Ձեր ժամերի դիմաց համապատասխան գումար, ապա տնօրենը ճիշտ է վարվել, Ձեզ պետք է վճարեր փաստացի աշխատած ժամերի համար: