Արմինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. կազմակերպության (ՓԲԸ) տնօրենը իրավունք ունի՞ փոխառություն վերցնել կազմակերպության հաշվարկային հաշվից: Եթե այո, ապա փոխառության պայմանագրում ո՞վ է ստորագրելու որպես տնօրեն: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել:
Հարգելի Արմինե, ճիշտ կլինի, որ գումարը սկզբում մուտք լինի դրամարկղ, հետո նոր դուրս գա որպես փոխառություն:
Հարգելի Ռոբերտ,
Կազմակերպությունը կանխիկ գործառնություններ չի կատարում:
Շնորհակալություն պատասխանելու համար:
Հարգելի Արմինե, տնօրենը չի կարող ընկերության հետ փոխառության պայմանագիր կնքել, քանի որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի համաձայն` արգելվում է ներկայացուցչին ինքն իր նկատմամբ գործարք կնքել: Պայմանագիրը դատարանի կողմից անվավեր ճանաչելու ռիսկ կա: