Արդյո՞ք վճարումը կատարվում է հիմնական աշխատավայրից

Լիաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել, եթե աշխատողը համատեղության կարգով աշխատում է երկու տեղ և անաշխատունակության թերթիկ է բերում, վճարումը կատարվում է հիմնական աշխատավայրից, թե՞ երկուսն էլ պետք վճարեն: Եվ կխնդրեի hիմքերը նշել: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Հարգելի Լիանա, անաշխատունակության հաշվարկված վճարը վճարվում է հիմնական աշխատավայրից: Կարգավորվումէ ԱՕ:
Կարող եք զարգահարել սոցապի թեժ գիծ:

Քնարիկ

Եթե համատեղությամբ է աշխատում, կարող է ներկայացնել անաշխատունակության թերթիկը, որ աշխատավայրում ցանկանա, սակայն մյուս տեղից պետք է բերի տեղեկանք աշխատավարձի քանակի մասին, վճարումը կկատարվի այն աշխատավայրից, որին ներկայացրել է անաշխատունակության թերթիկը:

Tigran

Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է յուրաքանչյուր գործատուն: Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն անաշխատունակության թերթիկի հիման վրա նշանակում է անաշխատունակության կամ մայրության նպաստը` մինչև իր կողմից անաշխատունակության թերթիկի համապատասխան տողերը լրացնելը` անաշխատունակության թերթիկի լուսապատճենի առաջին էջում կատարելով «Բնօրինակը գտնվում է —–կազմակերպությունում» գրառումը և ստորագրությամբ հաստատելով անաշխատունակության թերթիկի լուսապատճենը, որը`
1) այլ գործատուի համար հիմք է տվյալ վարձու աշխատողին անաշխատունակության նպաստ նշանակելու համար:

Իննա

Որ աշխատատեղ ներկայացնի հիվանդության թերթիկը, այնտեղից էլ կվարձատրվի։ Բայց բնականաբար միայն մեկ վայրից:

Marine Gh

Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՀ օրենքի հոդված 4-ի 6-րդ կետ.
Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից:
Անաշխատունակության թերթիկը ներկայացնում եք Ձեր ցանկությամբ մի աշխատավայր, իսկ մյուսին պատճենը, որի վրա էն մի գործատուն նշում է իսկականի հետ ճիշտ է ու կնիքում:

Anushik

ՀՀ կառավարության 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն որոշման հավելված N 2.
2. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է յուրաքանչյուր գործատուն:
9. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է հիմնական աշխատավայրի գործատուն:

karine

Անաշխատունակության թերթիկը պետք է ներկայացնի հիմնական աշխատատեղ, որտեղ էլ կհաշվարկվի և կվճարվի այն։

Ալլա

Մայրության նպաստը վճարում է հիմնական գործատուն, իսկ անաշխատունակության նպաստը վճարվում է բոլոր գործատուների կողմից: