Արսինե.
Հարգելի հաշվապահներ,
եթե աշխատողը աշխատել է 01.03.2015-31.08.2015թթ., այսինքն՝ 6 ամիս, արդյո՞ք Ընկերությունը պարտավոր է կատարել վերջնահաշվարկ: Հարցս առաջացել է նրանից, որ աշխատողը կարող է արձակուրդ գնալ Ընկերությունում 6 ամիս աշխատելուց հետո: Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Արսինե, եթե աշխատողը աշխատել է մեկ ամիս կամ նույնիսկ մի քանի օր, ընկերությունը պարտավոր է վճարել վերջնահաշվարկ: