Հասմիկ.
Հարգելի կոլեգաներ,
Կարո՞ղ ենք քննարկել մի հարց:
Ա, Բ, Գ ընկերությունները ուներ նույն հիմնադիրները: Ա ընկերությունը, որի գույքը ավելի մեծ արժեք ունի՝ վարկային պայմանագրով, հանդիսանում է հիմնական վարկառուն: Բ և Գ ընկերություները հանդիսանում են համավարկառուներ, գրավադրված է այս ընկերությունների գույքը նույնպես: Հիմա Ա ընկերությունը չի կարողանում վճարել վարկը և վարկի տոկոսները: Այդ պարտավորությունը կատարում է Բ ընկերությունը:
Հարց: Վարկի և վարկի տոկոսի վճարումները Բ ընկերության հանար հանդիսանու՞մ է շահութահարկով նվազեցվող ծախս:
Հ.Գ Ի դեպ հարկայինի թեժ գիծը պատասխանում է, որ ավելի շուտ հնարավոր չի նվազեցնել շահութահարկով: ՀՕ 120 հոդվածի 7 մասին հղում անելով: Եթե առնչվել եք նմանատիպ խնդրի հետ, արձագանքեք:
Կանխավ շնորհակալություն
Նախ սխալ են հղում արել, հ.121-ի մաս 7, նաև հ. 114-ի մաս 1-ի 1-ին ենթակետը:Ըստ հ.121-ի մաս 7, 5) ֆինանսական ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այն հարկային տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են, բացառությամբ հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դրանք ներառվում են (կապիտալացվում են) ակտիվի սկզբնական արժեքի մեջ:
Սույն մասի 5-րդ կետի կիրառության իմաստով համարվում է, որ ծախսը վերաբերում է տվյալ հարկային տարվան, եթե ծախսի կատարման համար հիմք հանդիսացող հաշվարկային փաստաթղթում նշված գործարքը կատարվել է (այսինքն՝ հաշվարկային փաստաթղթում նշված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը ներառված է) այդ հարկային տարվա մեջ (այդ թվում` այն դեպքում, երբ հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը ներառված է հարկային տարվան նախորդող կամ հաջորդող որևէ հարկային տարվա մեջ: 5) ֆինանսական ծախսեր են համարվում, մասնավորապես, վարկերի և փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսները (այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսները), վարկերի և փոխառությունների ստացման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի կնքման հետ կապված ծախսերը, արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման հետ կապված ծախսերը:Հետևաբար վարկի վճարումները Բ ընկերության համար չեն հանդիսանում շահութահարկով նվազեցվող ծախս, վարկի տոկոսի վճարումները Բ ընկերության հանար հանդիսանում են շահութահարկով նվազեցվող ծախս: Սակայն ըստ հ. 114-ի մաս 1-ի 1-ին ենթակետի. եթե տոկոսները չեն գերազանցում տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկին համապատասխանող գումարները՝ 24 տոկոսը:
Այսինքն՝ նայեք տեսեք թե պայմանագրով փաստացի տոկոսները ինչքան են կազմում 24 տոկոս թե ավելի, ավելիի մասը շահութահարկի հաշվարկով չի նվազեցվում:
Լավ հարց է։ Այս մասով հստակ կարգավորում չկա, կարծում եմ՝ Բ ընկերության համար տոկոսները, այո, կդիտարկվեն շահութահարկով հարկման բազայից նվազեցվող ծախս։