Արդյո՞ք սպան ազատված է գույքահարկից

Մեսրոպ.

Բարև Ձեզ: Ես սպա եմ, 2004թ.-ին ավարտել եմ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, հիմա դեռ ծառայում եմ որպես սպա: Ես գույքահարկից ազատվու՞մ եմ, թե ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Հարգելի Մեսրոպ, ՀՕ Գույքահարկի մասին բաժնում նման արտոնություն չկա: Սակայն Դուք կարող եք ավելի ստույգ ճշտել Ձեր զորամասի ֆին. բաժնից կամ զանգել ՊԵԿ թեժ գիծ 060544444:

Ալլա

ՀՕ Հոդված 230. Անշարժ գույքի հարկի արտոնությունները
1. Անշարժ գույքի հարկից ազատվում են`
12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը` մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը, իսկ եթե անձն ամուսնացած չի եղել կամ չունի (չի ունեցել) զավակներ` մինչև հարկման օբյեկտի նկատմամբ ընտանիքի անդամի սեփականության իրավունքի դադարելը.
15) ծառայության ընթացքում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`
ա. սեփականության իրավունքով իրենց պատկանող` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություններ չհանդիսացող շինությունների մասով,
բ. ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող` սույն կետի «ա» ենթակետում նշված` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի դեպքում հարկման օբյեկտի` իրենց բաժնի մասով,
գ. ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող` սույն կետի «ա» ենթակետում նշված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:
Սույն կետով սահմանված արտոնությունը չի կիրառվում, եթե հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը ծառայության ընթացքում հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման.
16) պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո, սույն մասի 15-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերին համապատասխան, անշարժ գույքի հարկից ազատվում են նաև նույն կետում նշված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` մեկ անշարժ գույքի 40 միլիոն դրամը չգերազանցող մասով:
Սույն կետում նշված հարկ վճարողին սեփականության իրավունքով մեկից ավելի անշարժ գույք պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի դիմումի մեջ նշված անշարժ գույքի մասով, իսկ արտոնության կիրառության համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը` հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի թվաքանակի և գտնվելու վայրերի վերաբերյալ, ինչպես նաև անշարժ գույքի գտնվելու վայրի (վայրերի) հաշվառող մարմնի (մարմինների) կողմից տրված տեղեկանքը (տեղեկանքները)` այլ անշարժ գույքի մասով արտոնություն կիրառված չլինելու վերաբերյալ:
Սույն կետով սահմանված արտոնությունները չեն կիրառվում, եթե հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը ծառայության ավարտից հետո հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման, ինչպես նաև այն դեպքում, երբ հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը ձեռք է բերվել ծառայության ժամկետի ավարտից հետո:

Գայանե

Այո, գույքահարկից ազատվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայողները:

Tigran

Անշարժ գույքի հարկից ազատվում են`

Եթե համարվում եք պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձ, ապա կարող եք արտոնությունից օգտվել:

Anushik

Պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո, գույքահարկից ազատվում են նաև ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն դրամը (չգերազանցող մասով) և մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը (չգերազանցող մասով):