Ժաննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Կազմակերպությունը դուրս է գրել թանկարժեք սարքավորում անսարք լինելու պատճառով՝ 57 մլն դրամի, արդյո՞ք դուրս գրման ծախսը (57 մլն դրամը) նվազեցվում է շահութահարկից։ Շնորհակալություն։
եթե որպես գույքի կորուստ է, ուրեմն փաստաթղթավորեք, որ կորուստը նվազեցնեք ըստ 122 հոդվածի .
Շնորհակալություն հարգելի Տիգրան, ոչ թե գույքի կորուստ է, այլ սարքը ներկա բժշկության համար մոդեռն չէ (1 տեսլա հզորության ՄՌՏ, որը գրեթե չի օգտագործվում) և վաճառքի էլ ենթակա չէ։ Դրա համար դուրս ենք գրում և որոշ մասեր մուտքագրելու ենք որպես պահեստամասեր։
Հոդված 112.Ծախս չհամարվող տարրերը
Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար ծախս չեն համարվում՝
9) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, ինչպես նաև լուծարվող հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքները.
Շնորհակալություն