Բարև Ձեզ։ Պատրաստվում եմ գնել փայտե տուն ՌԴ-ից։ Շինանյութը պետք է տեղափոխվի Հայաստան և այստեղ կառուցվի ամբողջովին։ Արդյո՞ք պետք է վճարվի ԱԱՀ և մաքսատուրք։ Տունը բնականաբար անձնական օգտագործման համար է լինելու։ Կիսվել՝ Նման նյութեր՝ Որքա՞ն մաքսատուրք պետք է վճարել ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք և մաքսավճար սահմանվա՞ծ է Արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի գումարը միացնել ավտոմեքենայի արժեքին ԵՏՄ-ից քարածուխ է ներմուծվել Արդյո՞ք կառաջանա մաքսային վճարներ կատարելու անհրաժեշտություն
Քանի որ ԵՏՄ-ից եք ներմուծելու, վճարելու եք միայն ԱԱՀ։
ԵՏՄ-ի միջև մաքսատուրք չկա, իսկ ԱԱՀ կվճարեք ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով:
Ապրանքը ստանալուց հետո, մինչև հաջորդ ամսվա 20-ը վճարում եք ԱԱՀ, հ/ա-ի 20 տոկոսը, իսկ մաքսատուրք ոչ: