Վանա.
Հարգելի հաշվապահներ, եթե առնչվել եք նման դեպքի հետ, խնդրում եմ արձագանքել: Ա/Ձ-ն 2009-ին դադարեցրել է իր գործունեությունը, 2010թ. պետք է ներկայացներ եկամուտների պարզեցված հայտարարագիր, սակայն չի ներկայացրել: 2011թ. ապրիլին ստացել է ծանուցագիր: Արդյո՞ք պետք է վճարի վարչական տուգանք, չէ՞ որ վարչականը նշանակվում է սխալը թույլ տալուն հաջորդող երեք ամսվա ընթացքում, որը վաղուց անցել է:
Հարգելի Վանա, կխնդրեի Ձեր ուշադրությունը սևեռեիք Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի Հոդված 37. Վարչական տույժ նշանակելու ժամկետները. վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի: Տվյալ դեպքում հարց է առաջանում, թե հարկային տեսչությունը երբ է դա բացահայտել և ձեզ ուղարկել ծանուցագիր:
Արդյո՞ք դա նշանակում է, որ ծանուցագրի ամսաթիվը մոտավորապես համընկնում է բացահայտման ամսաթվի հետ: Հարգելի Մերիկո, եթե ճիշտ հասակացա, բացահայտման համար ժամկետի սահմանափակում չկա, այսինքն իմ դեպքում պետք է վճարել 20000-ը:
Այո, դուք ճիշտ հասկացաք… դե պատկերացրեք` ինչքան կազմակերպություններ են ուշացնում ժամանակին հաշվետվություններ ուղարկել: