Արդյո՞ք պետք է վճարել պարապուրդի համար

Գառնիկ․

Բարև ձեզ։ Անցած ամիս աշխատել ենք 20 օր, որից հետո հայտարարվեց կարանտին։ Ստացել ենք աշխատավարձ 20 օրվա համար։ Պարապուրդի 10 օրվա գումարը պե՞տք է վճարի գործատուն և ինչքա՞ն։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Պարապուրդի համար վճարվում է միջին օրականի երկու երրորդի չափով, սակայն հիմա եթե մտադիր են որևէ պետական աջակցության գործիքից օգտվել, ապա կարող են վճարել, կամ կվճարվեք միանվագ աջակցության գումարը, եթե գրանցված եք, և դիմել են աջակցության համար:

Ալլա

ԱՕ ներկա խմբագրության համաձայն՝
Հոդված 186. Վճարումը պարապուրդի ժամանակ

1. Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:

․․․

6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած, ինչպես նաև աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի համար չի վճարվում:

Ամիկում

Եթե պարետի որոշմամբ արգելված գործունեություն է եղել, գործատուն կարող է և չվճարել (ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մաս): Տուժված ոլորտի աշխատողներին 8-րդ փաթեթով պետական աջակցություն է հասնում։