Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկի կանխավճար

Էլլա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ խնդրում եմ կօգնե՞ք:
1. Եթե ՍՊԸ-ն չեմ դադարեցրել, գրանցված տնօրեն կա, բայց ապրիլ մայիս ամիսներին գործարք չի արվել, աշխատավարձ չի ստացել: Հաշվետվության մեջ կարո՞ղ եմ 0 գրել, չեմ ազատում, քանի որ աշխատանքի ակնկալիք կա:
2. 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարները չե՞նք վճարելու:
Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

1. Կարող է տնօրենը անվճարի դիմում գրել, և 60 օր, եթե աշխ. պայմանագրում դա է նախատեսված չվճարվել։ Հաշվետվությունը կտաք 0-ով:
2. 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարները տալու եք, կարող եք օգտվել նոր օրենքից՝ իրացման շրջանառության 2 տոկոսը դիտել կանխավճար և փոխանցել միասնականին:

Tigran

1. Եկամտային հարկի հաշվետվության մեջ կարող եք 0 գրել:
2. 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարները չեք վճարելու, համաձայն երեկվա օրենքի, իսկ երրորդ եռամսյակի գումարը կճշտեք ելնելով հ. 135-ի 3-րդ մասի պահանջներից:

Արթուր

2020 թվականի 2-րդ եռամսյակի համար օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված շահութահարկի կանխավճարներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:

2020 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով և չափով հաշվարկված շահութահարկի կանխավճարի և 2019 թվականի շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի տարբերության չափով ճշգրտվում է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո առաջիկա եռամսյակի շահութահարկի կանխավճարի գումարը` համաձայն 16.06.20 ՀՕ-302-Ն օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածների:

Knarik Hokhanyan

Կներեք, ես չգիտեի, որ 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:

Էլլա

Շնորհակալ եմ բոլորից: