Արդյո՞ք պետք է վճարել հասանելիք ամենամյա արձակուրդը

Գայանե.

Հարց 1. Համավարակի պատճառով կազմակերպությունը 2020թ. պարապուրդում է գտնվել և աշխատողները վարձատրվել են 2/3-ով: 2020թ. համար ամենամյա արձակուրդ վճարվու՞մ է, թե՞ ոչ:
Հարց 2. Աշխատողը 12 ամսում՝ 5 ամիսը լրիվ դրույքով աշխատել է, իսկ 7 ամիսը ստացել է 2/3-ով /պարապուրդի մեջ է գտնվել/, ինչպե՞ս վճարեմ հասանելիք արձակուրդը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1․ Այո, 2020թ. համար ամենամյա արձակուրդ վճարվում է,
2․ Պարապուրդի ամիսների գումարը չի ընդգրկվում միջինի հաշվարկի մեջ, էլի հետ գնացեք ամիսներով մինչև նորմալ 12 ամիսները ստացվեն:

Մարիաննա

Բարև Ձեզ, Գայանե:
1. Աշխատանքային օրենսգրքի հոդված 165. Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը
Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում է հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում: Այո, պարապուրդի ընթացքում կուտակվում է արձակուրդ:
2. Միջին ամսական աշխատավարձի հաշվարկման ժամանակ հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում… (հոդված 195): Պարապուրդում եղած ամիսները մի ներառեք հաշվարկում, վերցրեք 5 ամբողջական ամիսների (եթե կիսատ ամիսներ չեն) ընթացքում ստացած բոլոր վճարները (պարգևատրման գումարները 1/12-ի չափով) և բաժանեք 5-ի:

Անահիտ

Հոդված 195, կետ 2, 2-րդ պարբերության համաձայն պարապուրդում գտնվող ամիսները չեն ընդգրկվում միջինի հաշվարկման ժամանակ, վերձրեք լրիվ աշխատած 5 ամիսները, բաժանեք 5-ի: