Արդյո՞ք պետք է վճարել եկամտահարկ

Մարո.

ՍՊԸ-ն ֆիզ. անձից գնել է գյուղտեխնիկա և գյուղատնտեսական մթերքներ: Արդյո՞ք պետք է վճարենք եկամտահարկ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tatevik

Բարև ձեզ:
Միանշանակ պետք է հարկվի և վճարվի եկամտահարկ: Եթե ֆիզ. անձը հայտնի է, և ունեք նրա անձնագրրի պատճեն, ապա 10 տոկոս եկամտահարկ, իսկ անհայտ անձից գնման դեպքում 11 տոկոս եկամտահարկ:

LENA

ՀՀ օրենքը Եկամտահարկի մասին, հոդված 21.
Եթե գնումը կատարվել է առանց հիմնավորող փաստաթղթի, ուրեմն պետք է վճարել 11տոկոս եկամտահարկ, իսկ եթե կան հիմնավորող փաստաթղթեր, հանդես եք գալիս որպես հարկային գործակալ և վճարում եք 10 տոկոս եկամտահարկ:

Lilit

Հարգելի Մարո, վերոնշյալ կարծիքները լիովին ճիշտ են:

Շուշան

Զուգահեռ հարց առաջացավ, երբ ֆիզ անձից գնում ենք անում, արդյո՞ք պարտադիր է քաղ. իրավական պայմանագիրը, երբ ունենք գնման ակտ, միաժամանակ ունենք անձնագրի տվյալները, հաշվարկում ենք 10 տոկոս եկամտահարկ: Կամ միևնույն անձից ամսվա մեջ 300000 չանցնող մի քանի գնման ակտ ենք կազմում, կարո՞ղ ենք մեկ պայմանգրով այդ հարցը լուծել: Այսինքն ամսվա մեջ 1 մլն-ի ապրանք ենք առնում, բայց մի քանի գնման ակտով, որպեսզի ավելորդ 300000-ի խնդիր չառաջանա: Եվ վերջին հարցս, այս դեպքում, երբ նույն ֆիզ. անձից եկամուտն անցնում է 390000-ը, պետք է եկամտահարկի տարեկան տեղեկագրում նշել նրա անունը, բայց այս դեպքում հաշվարկված սոց. վճարի պահը բաց կթողնենք, այնպես չէ՞: