Լիաննա․
Բարև ձեզ։ Մի այսպիսի հարց ունեմ։ Եթե ՍՊԸ֊ի տնօրենը պետ․ ռեգիստրով ազատվում է տնօրենի պաշտոնից և նույն օրն էլ նույն ընկերությունում նշանակվում է այլ աշխատանքի (պայմանագիրը լուծարվել է, և նոր պայմանագիր կնքվել), ապա որպես տնօրեն ազատվելիս արդյո՞ք վերջնահաշվարկ կատարելու անհրաժեշտություն կար։
Ոչ, ներքին տեղափոխության դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում:
ԱՕ Հոդված 130.Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը
1.1. Եթե աշխատողը նույն գործատուի կամ օրենքով սահմանված կարգով իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:
Այո, կատարվում է վերջնահաշվարկ:
Դա ներքին տեղափոխություն չէ, քանի որ համաձայնագրով չի կատարվել հաստիքի փոփոխությունը, պայմանագիրը լուծարվել է, այսինքն՝ աշխատակիցը ազատվել է աշխատանքից և ընդունվել այլ աշխատանքի, հետևաբար պետք է կատարել վերջնահաշվարկ։
Չի կատարվում վերջնահաշվարկ, եթե նույն գործատուի մոտ այլ աշխատանքի է տեղափոխվում: