Վահե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում, եթե սեզոնային աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որտեղ հստակ նշվում է, որ աշխատանքային պայմանագրի ժամկետը` 01/05/11-ից 31/09/11, պայմանագրի ժամկետը լրանալուց 10 օր առաջ աշխատողին գրավոր չեմ ծանուցել աշխատանքային պայմանագրի ավարտի մասին, արդյո՞ք այս պարագայում պետք է հաշվարկեմ վերջնահաշվարկ: Իսկ եթե աշխատողին ծանուցեի՞ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտի մասին:
Հարգելի Վահե, վերջնահաշվարկ պետք է կատարել միշտ, անկախ նրանից, Ձեր աշխատողը սեզոնային աշխատող է, թե հիմնական, ծանուցել եք կամ չեք ծանուցել: Վերջնահաշվարկ կատարելը պարտադիր է:
Շնորհակալ եմ, հարգելի Սեդա, որ հարցս անպատասխան չեք թողել:
Իսկ ի՞նչ կասեք աշխ. օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ կետը ուժը կորցրած լինելու մասին: