Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հուլիսի 3-ին գնում է երկարացված 42 օր արձակուրդ և ազատվում է, հուլիսի 2 օրվա աշխատավարձ և հուլիսի հաշվարկային արձակուրդը 13 000 է, իսկ օգոստոսը՝ 95 000: Այժմ դրոշմանիշային պահե՞մ հուլիսի համար 3 000 դրամ, օգոստոսին 1500 դրամ, նոր վճարե՞մ:
Արձակուրդ գնալուց 3 օր առաջ պետք է վճարեք իր արձակուրդայինի գումարը, հետո նոր հարկերը պահեք։
Այո, ճիշտ եք, բայց վճարում եմ ոչ թե հաշվարկային, այլ հարկերը հանած արձակուրդայինը։
Հիմա բոլոր պահումները կատարեք ու վճարեք, քանի որ այդ բոլոր պահումները հաշվեգրման մեթոդով են վարվում:
Այսինքն՝ օգոստոսի արձակուրդի՞ց էլ պետք է պահեմ դրոշմանիշային վճար 1 500 դրամ, քանի որ այդ ամսվա եկամուտն է։
Այո, և քանի որ էլ չի գալու, վերջնահաշվարկի հարցն էլ լուծեք հիմիկվանից:
Հուլիսին վճարում եք ամբողջ գումարը , պակասեցնելով 3 000 դրամ դրոշմանիշայինը։ Բայց եկամտային հաշվարկներում ցույց եք տալիս ըստ ամիսների իրենց համապատասխան պակասեցումներով։
Եթե համապատասխան պակասեցումով է, ապա 1500 էլ օգոստոսից պետք է պահել, ճիշտ չէ՞։
Բարև Ձեզ, Անի: Արձակուրդայինը վճարելուց Դուք արդեն պահում եք ամբողջ արձակուրդի համար նախատեսված դրոշմանիշային վճարը, քանի որ արձակուրդային վճարը ամբողջությամբ եք փոխանցում աշխատողին, ոչ թե մաս-մաս՝ հուլիսին և օգոստոսին, եկամտային հարկում, այո, մաս-մաս եք ցույց տալու յուրաքանչյուր ամսվան բաժին ընկնող մասով: Եթե օգոստոսին վերջնահաշվարկ եք կատարելու կամ թեկուզ 1 օր աշխատելու է, ապա դրոշմանիշային վճար կպահեք այդ գումարից, եթե ոչ, ապա ոչ մի վճար էլ չկա:
Մարիաննա ջան, իսկ ծրագիրը օգոստոսի արձակուրդից ինչու՞ է պահում դրոշմանիշային վճար:
Վճարումը միանգամից է, բայց ամբողջ արձակուրդից պետք է պահել, թե՞ ամեն ամսվա համար բաժին ընկնող եկամուտից առանձին: ՀԾ ծրագիրը առանձին է հաշվում, ճիշտը ո՞րն է:
Անի ջան, ծրագիրը ուղղակի կուտակիչով տանում է մյուս ամիս է ցույց տալիս, Դուք արդեն վճարել եք աշխատողին հարկերը պահած, բայց ծրագիրը մասնատում է ըստ ամիսների: 1С ծրագրով հաշվարկման տեղեկագրում նույնիսկ տող կա, նշված է՝ հաշվարկված է գալիք ժամանակաշրջանի համար կամ հաշվարկվել է նախկինում, այսինքն՝ այդ 3 000 դրամը ծրագիրը պետք է մասնատված ցույց տա՝ 1 500 դրամ համապատասխանաբար: Ճիշտը՝ ամեն ամսվա համար հաշվարկված վճարների հանրագումարից է պահվում դրոշմանիշային վճարը, բայց քանի որ արձակուրդը նախօրոք է վճարվում, ապա հարկերը պահվում են ամբողջ գումարից, իսկ ծրագիրը մասնատում է ըստ ամիսների, և երբ եկամտային հարկը ծրագրից եք բեռնում, նույն թվերով էլ ներկայացվում է եկամտային հարկի հաշվարկում, իհարկե բացի դրոշմանիշային վճարից:
Եկամտայինում եթե առանձին ցույց ենք տալիս, քաղվածքում պարտավորություն ցույց կտա դրոշմանիշի, քանի որ եկամուտները առանձին ենք ցույց տալիս:
Դուք ճիշտ եք Անի ջան, դրոշմանիշային վճարը ցույց է տալու որպես հարկային պարտավորություն, և քանի որ օգոստոսին բաժին ընկնող մասը ցույց է տրվելու օգոստոսի եկամտային հարկի հաշվարկում, ապա դրոշմանիշը պետք է ցույց տաք նաև օգոստոսին, ծրագիրը ճիշտ է անում: Չնայած Դուք արդեն պահել եք բոլոր հարկերը և դրոշմանիշը, եկամտայինը բեռնելուց այդ մարդու համար առաջանալու է դրոշմանիշային վճարի պարտավորություն, հետևաբար պետք է պահեք:
Այո, բոլոր պահումները պետք է կատարեք և հետո վճարեք։ Հատկապես եթե աշխատողը ազատվում է աշխատանքից։