Բելլա.
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել օնլայն վաճառքներով Վայլդբերրիզում։ Դրա համար ցանկանում եմ գրանցվել որպես ՍՊԸ և գիտեմ, որ պետք է աշխատեմ շրջհարկով։ Սակայն ինձ համար անհասկանալի է՝ ես ՀԴՄ պե՞տք է ունենամ, թե՞ ոչ։ Հաճախորդները լինելու են ոչ ՀՀ քաղաքացիներ։
Եթե միայն օնլայն եք աշխատելու և կանխիկ գործարք չեք իրականացնելու ՀԴՄ պետք Չի:
Շնորհակալ եմ պատասխանի համար։ Իսկ ինչպե՞ս պետք է իմ վաճառքները հիմնավորված համարվեն։
Ձեր վաճառքները հիմնավորված են համարվելու բանկային հաշվի մուտքերի հիման վրա ու դուրսգրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա։
Շնորհակալ եմ արձագանքի համար։ Ճի՞շտ եմ հասկանում, որ Վայլդբերրիզին հաշվարկային հաշիվ եմ գրելու, իսկ իրենց միջնորդավճարը որպես ինքնահաշիվ դու՞րս գրեմ։
Հարգելի Բելլա, եթե աշխատելու եք շրջհարկով՝ ապա դուրս եք գրելու ոչ թե հաշվարկային հաշիվ այլ հաշվարկային փաստաթուղթ:
Շնորհակալ եմ։ Դա Բ-ով հաշիվը չի՞