Արդյո՞ք պետք է ուղարկել ամենամսյա հաշվետվությունները

Տիգրան.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը /207 ձև/: Արդյո՞ք պետք է շարունակել ամենամսյա հաշվետվությունները ուղարկել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարեն

Հարգելի Տիգրան,
ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն գործունեության ժամանակավոր դադարեցնելուց հետո այլևս հարկային հաշվարկներ չի ներկայացվում, բացառությամբ Հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքերի, որպես օրինակ կարող եմ նշել՝ հարկ վճարողի կողմից իր աշխատողների համար օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկումն ու վճարումը (այդ թվում՝ աշխատողի՝ հարկադիր պարապուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի համար), որի դեպքում հարկ վճարողը, որպես հարկային գործակալ, հարկային մարմին է ներկայացնում եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկ., ինչպես նաև՝վարչական ծախսերի կատարումը, այդ թվում՝ վարձակալական վճարների կամ տոկոսների վճարումը կամ բաժանորդագրային հիմունքներով ստացվող ծառայությունների (մասնավորապես, հանրային ծառայությունների կամ կոմունալ ծառայությունների կամ համակարգչային ծրագրերից, տվյալների բազաներից, արտոնագրերից, լիցենզիաներից, ծանուցումներից, թույլտվություններից, առևտրային նշաններից, ապրանքային նշաններից, հեղինակային իրավունքներից և համանման այլ իրավունքներից օգտվելու ծառայությունների) համար վճարումը, որի դեպքում հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում սույն կետում նշված ծախսերի հայտարարագրման համար անհրաժեշտ՝ Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները:

Տիգրան

Հարգելի Կարեն, շատ շնորհակալ եմ մանրամասն պատասխանի համար։

Ամիկում

Ողջույն:
Դադարեցված ժամանակաշրջանի համար հաշվետվություններ չեք ուղարկում:
Բայց եթե օրինակ ընկերությունը գործունեությունը դադարեցրել է 2020թ-ի մարտի 2-ին, ապա մարտի, առաջին եռամսյակի և տարին ավարտվելուց հետո 2020թ-ի տարեկան հաշվետվությունները պիտի ներկայացվեն:

Տիգրան

Շնորհակալություն

Nerses

Չեք ուղարկում, բայց եթե կան աշխատողներ պետք է ամսական հաշվետվություն ուղարկեք:

Տիգրան

Շնորհակալություն