Արդյո՞ք պետք է ներկայացնել ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվարկ

Anna.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել մեկ հարցով: 2016թ-ին ռուսական կազմակերպությունից տրանսպորտային ծառայության դիմաց ստացել ենք հաշիվ, սակայն այդ գումարը դեռ չենք փոխանցել: Արդյո՞ք պետք է ներկայացնել ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվարկ մինչև փետրվարի 20-ը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հասմիկ

Հարգելի Աննա, այս հարցը ինձ էլ է հետաքրքրում, եթե պատասխանն արդեն ունեք, խնդրում եմ տեղադրեք:

Արմեն

Հարգելի Աննա, համաձայն ՀՀ օրենսդրության` հարկերը հաշվարկվում են հաշվեգրման սկզբունքով, այսինքն` հարկերը առաջանում են անկախ վճարման կատարման փաստից, հետևաբար տվյալ հաշվարկն էլ ներկայացվում է` անկախ վճարումը կատարված լինելու հանգամանքից:

Մանե

Հարգելի Արմեն, ուշադրություն դարձրեք “Շահութահարկի մասին ՀՀ օրենքի” 64 և 66 հոդվածներին, որտեղ մասնավորապես գրված է, որ շահութահարկը առաջանում է վճարման պահին: Այսինքն հաշվարկը պետք է ներկայացնել վճարմանը հաջորդող տարվա փետրվարի 20-ը:

Անահիտէ117

Ոչ ռեզիդենտի շահութահարկը ծագում է գումարը վճարելու պահին: