Արդյո՞ք պետք է հաշվետվություն ներկայացնել

Թ.

Եթե մեքենա է ներմուծվել Վրաստանից և Թուրքիայից, մաքսազերծվել է, կա՞ արդյոք հաշվետվություն ներկայացնելու կարիք, թե՞ միայն ԵՏՄ-ին է վերաբերում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Հաշվետվություն ներկայացնելու կարիք չկա, դա միայն ԵՏՄ-ի գործարքներին է վերաբերում: Եթե որպես կազմակերպություն կամ Ա/Ձ եք ներմուծել, հաշվարկեք նաև դրանց ամորտիզացիոն ծախսերը և ԱԱՀ հաշվանցումները:

Ամիկում

Եթե ֆիզ. անձ եք, ոչ:

Թ.

Իսկ եթե նվիրատվություն է կատարվե՞լ:

Տիգրան

Այսինքն՝ ներմուծելուց հետո կատարել եք նվիրատվությու՞ն, ապա ունեք կատարելու եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն: Եթե նվիրատվություն եք կատարել 2019 թվականի հունիսի 29-ից հետո 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ, պարտավոր եք մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը: Նվիրատվության գործարքը նույնպես համարվում է օտարում: