Հայկ.
Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ն բացվել է 2011թ. հոկտեմբերին և գործունեություն չի ծավալել, աշխատողներ չկան, գրանցված է միայն տնօրենը, արդյո՞ք պետք է սոց. վճար վճարի և սոց. հաշվետվություն ներկայացնի: Եթե կարող եք, օրենքի հղում արեք:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հայկ.
Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ն բացվել է 2011թ. հոկտեմբերին և գործունեություն չի ծավալել, աշխատողներ չկան, գրանցված է միայն տնօրենը, արդյո՞ք պետք է սոց. վճար վճարի և սոց. հաշվետվություն ներկայացնի: Եթե կարող եք, օրենքի հղում արեք:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե դադարեցման դիմում չի ներկայացրել հարկային, ապա պետք է վճարի սոց. 5000 դրամը ամեն ամիս և ներկայացնի տարեկան հաշվետվություն:
Հարգելի Թերեզա, Դուք սխալվում եք, քանզի Ձեր ասածը վերաբերվում է Ա/Ձ-ին, ոչ թե ՍՊԸ-ին: Ինչ վերաբերվում է հարցին, ապա ասեմ, որ միանշանակ պետք է տնօրենի համար ներկայացնեք սոց. վճարի և եկամտահարկի հաշվետվություններ, քանի որ տնօրենը համարվում է վարձու աշխատող:
Իսկ եթե աշխատավարձ չի հաշվարկվու՞մ: Ես կարողացել եմ հարկայն զրոյական հաշվետվություն ներկայացնել, և որևէ խնդիր առայժմ չի առաջացել:
Ի՞նչ է նշանակում սոց. վճարի և եկամտահարկի զրոյական հաշվետվություն: Այդպիսի բան գոյություն չունի մեր օրենքներով, եթե կա տնօրեն, ուրեմն կա աշխատանքային պայմանագիր, եթե կա աշխատանքային պայմանագիր, ուրեմն կա աշխատավարձի որոշակի չափ, եթե կա աշխատավարձ, ուրեմն աշխատավարձից պետք է հաշվարկվի սոց. վճար և եկամտահարկ:
Եթե տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր չկա կնքված, նա վարձու աշխատող չի համարվում անկախ պետ. ռեգիստրում գրանցված լինելու հանգամանքից: Դուք կարող եք եռամսյակային հաշվետվություններ չներկայացնել, բայց տարեկան շահութահարկի պարզեցված հաշվարկ պետք է ներկայացնեք, տես՝ 30.09.2008թ. թիվ 9 պաշտոնական պարզաբանում:
Սա “ծեծված” թեմա է, և մինչև վերջ հստակեցված չէ, քանի որ սոց. օրենքով սոց. վճ. հաշվարկվում է ԱՎՈՒՄ-ից աշխատանքային կամ քաղ. իրավ. պայմանագրի հիման վրա: Ստացվում է, իրոք, եթե տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր չկա կնքված, նա աշխատող չի և => սոց. վճ. էլ չի առաջանում: Մյուս կողմից եթե կա գործող իրավաբանական անձ (ՍՊԸ, ՓԲԸ և այլն), նա չի կարող գործել հենց այնպես առանց ներկայացուցչի, իսկ ցանկացած իրավաբանական անձի ներկայացուցչը տնօրենն է, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա: Ստացվում է, որ եթե ընկերությանը բացվել է ու չի գործում՝ կամ պետք միանգամից դադարեցման դիմում ներկայացնի ՀՏ (ինչը անտրամաբանական է(ինչը դադարեցնի, եթե դեռ չի էլ սկսել)), կամ ամսեկան 7000 սոց. վճարի (ինչին ոչ մի տնօրեն չի համաձայնվի), կամ նախատեսելով, որ անմիջապես չի գործելու, ՍՊԸ չբացվի (բայց դե մարդիկ ի՞նչ իմանան` գործելու են, թե ոչ): Ներկայումս մոտեցումը հետևյալն է` ՍՊԸ-ն բացվելու պահից մինչև գործունեություն սկսելը զրոյական հաշվետվություններ է ներկայացնում և 7000-ները չի վճարում (հարկայինը այդպես ընդունում է), բայց սոց. բաժին առաջին անգամ հայտ ներկայացնելուց, եթե տեսնում են որ պետ. ռեգիստրի գրանցման ամսաթվից 2 ամսից ավել է անցել ու տնօրենի հայտը չի տրվել, վարչականով 20 հազ. տուգանում են: