Արդյո՞ք պետք է հաշիվ գրել

Անի․

Բարև Ձեզ: ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցել Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որի դիմաց վճարել է ոչ ռեզիդենտը: Պարտքը մարվել է, սակայն Արտարժույթի կուրսի տատանման հետևանքով առաջացած վնասը փակելու նպատակով ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ցանկանում է գումար փոխանցել: Հարցը. Հաշիվ պե՞տք է գրել, թե՞ ոչ: Ինչպիսի՞ հարկեր կառաջանան։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հաշիվ պե՞տք է գրել, թե՞ ոչ: Ինչպիսի՞ հարկեր կառաջանան։
2) Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կամ ռեզիդենտ ֆիզիկական անձի և Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության) միջև կատարվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից իրականացվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը, Օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, կրում է գործարքի կողմ համարվող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձը կամ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատությունը, ձևավորվող հարկման բազաները և սկզբնական արժեքները որոշվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործարքների ճշգրտման արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ անկախ հետագայում այդ գործարքի մասով դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը չեղարկելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.
Կարծում եմ այդ լրացուցիչ գումարից պետք է շահութահարկ վճարեք,

Անի

Շնորհակալություն

Ալլա

Վնասիփոխհատուցում է լինելու, դրա համար հաշիվ չեք գրում, ուղղակի շահութահարկի հաշվարկի մեջ դա ներկայացվում է որպես եկամուտ և հարկվում է ։

Անի

Շնորհակալություն