Նարինե.
Հարցս հետևյալն է` կազմակերպությունը աշխատում է մեծածախ առևտրով, ԱԱՀ-դաշտում: Հաշիվ-ապրանքները գրվել են նաև ոչ էլետրոնային: Արդյո՞ք պետք է ոչ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշիվ-ապրանքագրերը գրանցել առաքման գրքում: Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Նարինե, եթե կազմակերպությունը համարվում է ԱԱՀ վճարող, ապա նա չի կարող դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր: Պետք է դուրս գրի հարկային հաշիվներ: Համաձայն “Հարկերի մասին” ՀՀ օրենքի հավելված 4-ի հարկային հաշիվները առաքման գրքում չեն գրանցվում:
Շնորհակալություն, Հարություն: Ես հաշիվ-ապրանքագրի փոխարեն նկատի ունեի հարկային հաշիվ:
“Հարկերի մասին” ՀՀ օրենքի հավելված 4, կետ 13, ենթակետ 6, գրված է, որ օրենքով սահմանված կարգով հարկային հաշիվներրվ առաքմը հարկ վճարողը գրքում չի գրանցում: Իմ կարծիքով գրանցումն էլ փորձանք չէր: