Արդյո՞ք պետք է հաշիվը չեղյալ ճանաչել

220

Arsine.

Հարկային հաշվում ապրանքի անվանումը սխալ է գրվել: Արդյո՞ք պետք է հաշիվը չեղյալ ճանաչել: Եթե այո, ապա տվյալ դեպքը ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման հավելված 4-ի` հարկային հաշիվների չեղյալ ճանաչման կարգի ո՞ր կետին է համապատասխանում:

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Amalya

Կարող եք ներկայացնել ճշգրտվող հաշիվ և փոխել սխալ գրված անվանումը:

Կարապետ

Միանշանակ չեղյալ, համաձայն 1504-Ն Կառավարության որոշման հավելված 4-ի 3-րդ կետի 2) ենթակետի՝ ապրանքների մատակարարմանը (ծառայությունների մատուցմանը) վերաբերող հարկային հաշիվը լրացվել է սխալներով, որոնք կարող են այն դուրս գրողի կամ ստացողի համար իրավական կամ ֆինանսական հետևանքներ առաջացնել (օրինակ` տուգանք, ծախսագրման կամ հաշվանցման արգելք), մասնավորապես՝ գույքագրման արդյուքնում հայտնաբերված սխալ դուրս գրված ապրանքի մասով ավելցուկից մինչև վաճառքի գների տարբերության մասով առաջացող բացասական ԱԱՀ, կամ էլ հնարավոր թղթի առուծախ և այլն:
*Ճշգրտող հարկային հաշվի մասով ռիսկայնությունը կայանում է նրանում, որ դիմացի կողմը պետք է հավաստի այդ հաշիվը կամ լինի այլ հիմնավորող փաստ. հակառակ դեպքում կստացվի, որ թաքցնում ենք եկամուտ և ԱԱՀ ենք պակասեցնում՝ առանց համապատասխան հիմնավորման: