Արդյո՞ք պետք է հանձնել ֆիզիկական ծավալների և գների վերաբերյալ հաշվետվություն

Բարև Ձեզ։ Արդյո՞ք կազմակերպությունը պետք է հանձնի Ֆիզ․ ծավալների և դրանց գների մասին հաշվետվություն, եթե գնում է ապրանք ԼՂՀ-ից և իրացնում Հայաստանում։ Չունի ոչ մի ներմուծում և չի արտադրում ապրանքներ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Չեք նշել ինչ ապրանքի մասին է, եթե սիգարետ և սիգար, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ են, ապա այո, ամսական:

Lilot

Բայց հաշվետվությունը եռամսյակային չէ՞: Եվ եթե արտադրողը արդեն իսկ հանձնում է այդ հաշվետվությունը, մենք իրացնողներս նույնպես պե՞տք է հանձնենք: Կրկնակի չի՞ դառնա:

Tigran

Հաշվետվությունը նախատեսված է արտադրողների ու ներմուծող-իրացնողների համար: Ես չգիտեմ ԼՂ-ից ապրանք բերելը համարվում է ներմուծում, թե ոչ, եթե այո, կներկայացնեք, եթե ոչ, ոչ:

Lilot

Հաշվետվության ձևի մեջ նշված է.
Ապրանքի անվանում, կոդ
Սկզբնական մնացորդ
Արտադրածի քանակ
Ներմուծածի քանակ
Իրացվածի քանակ
Վերջնական մնացորդն էլ ավտոմատ հաշվում է, սկզբի մնացորդին գումարում արտադրած ու ներմուծած, հանում իրացված: Հիմա, եթե մենք ոչ արտադրել ենք, ոչ ներմուծել, այլ միայն ստացել ենք տեղական կազմակերպությունից, ի՞նչ ենք լրացնելու, որ ճիշտ լինի:

Գայանե

Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում իրենց հաշվառման վայրի հարկային մարմին (հաշվետվության ձևը կցվում է):