Լևոն.
Եթե քաղաքացիրավական պայմանագրի շրջանակներում ֆիզիկական անձի հետ կնքվում է ծառայության մատուցման պայմանագիր երեք ամիս ժամկետով, որով նախատեսվում է ծառայության մատուցման գումարը վճարը պայմանագրի ժամկետի վերջում, այդ դեպքում տվյալ պայմանագրային աշխատակցի համար եկամտային հարկի ամփոփ հաշվարկ ուղարկվու՞մ է ամեն ամիս զրոյական, թե՞ միայն վերջում վճարվելիք վճարի համար է ուղարկվում:
Չէ՞ որ դուք այդ պայմանագրի համար գրանցման հայտ եք ուղարկել, ուստի ամեն ամիս նրա անունը մեխանիկորեն ամփոփ հաշվարկում երևալու է: Դրա համար պարտադիր պետք է ուղարկեք զրոյական:
Հաշվարկի մեջ ընտրում եք քաղաքացիաիրավական պայմանագիր` ծառայությունների մատուցման պայմանագրով, ուղարկում եք զրոյական, հետո վերջում արդեն վճարվող ամբողջ գումարով: