Դիանա.
1. Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ ասել, եթե ֆիզ. անձը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, նա կարո՞ղ է իր անունով Ա/Ձ բացել, թե՞ պետք է դուրս գա աշխատանքից հետո ԱՁ բացի:
2. Խնդրում եմ նշել, եթե ԱՁ-ն հաշվապահական ծառայություն է մատուցում, պե՞տք է արդյոք իր հաճախորդների հետ ծառայությունների մատուցման պայմանագիր ունենա:
Նախապես շնորհակալ եմ:
Եթե ԱՁ բացեք, այդ դեպքում խնամքի նպաստի գումարը չեք ստանալու:
Արդեն չեմ ստանում, մինչև 2 տարեկանն է վարձատրվում:
Ֆիզ. անձը կարող է լինել միաժամանակ և՛ վարձու աշխատող, և՛ ԱՁ։ Ցանկալի է կնքել ծառայությունների մատուցման պայմանագրեր, հետագա խնդրահարույց հարցերից խուսափելու համար։
Շնորհակալ եմ
1․ Աշխատողը կարող է գրանցվել նաև Ա/Ձ:
2․ Ցանկալի է, որ հաճախորդների հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր ունենա կամ ծառայությունների մատուցման հաշիվ վավերագրեր դուրս գրեք:
Շնորհակալ եմ