Աննա.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ մեկ օրով վարորդ ենք վարձել, որպեսզի տեղափոխի մեր կազմակերպության սարքավորումը՝ վերանորոգելու նպատակով: Արդյո՞ք պետք է կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր մեկ օրվա համար և վճարել եկամտային հարկ ե այլ վճարումներ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աննա.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ մեկ օրով վարորդ ենք վարձել, որպեսզի տեղափոխի մեր կազմակերպության սարքավորումը՝ վերանորոգելու նպատակով: Արդյո՞ք պետք է կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր մեկ օրվա համար և վճարել եկամտային հարկ ե այլ վճարումներ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Կարիք չկա, դրա փոխարեն կազմեք ծառայությունների մատուցման հաշիվ ըստ հ,150-ի մաս 13-ի տվյալներով ու կարող եք կանխիկով էլ վճարել:
Քանի որ դիմացի կողմը ֆիզ. անձ է, այլ ոչ թե ԱՁ, պետք է կազմել քաղ-իրավական պայմանագիր, տալ գրանցման հայտ և հարկել։ Գրանցման հայտում կարող եք միանգամից նշել պայմանագրի սկիզբը և վերջը։
Կարող եք կնքել պայմանագիր ու վճարել, բայց նաև կարող եք ծառայությունների մատուցման հաշիվ կազմել ու վճարել ինչպես նաև ապահովության համար կազմել նաև ընդունման հանձնման ակտ, ակտի օրինակից կայքի փաստաթղթեր բաժնում կա կարող եք օգտվել:
Կնքեք քաղիրավական պայմանագիր:
Բարև Ձեզ։ Այո, կնքեք ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, կազմեք հանձնման-ընդունման ակտ և վճարեք նույն օրը։