Անուշ.
Բարև ձեզ։ Կասեք, եթե աշխատողը ժամանակավոր աշխատում է մանկապարտեզում և հիմա մասկակցել է մրցույթին դաստիարակի համար, և անցել է մրցույթը և հիմա հիմնական աշխատող է դառնում։ Դիմում անպայման պետք է գրի, թե՞ ոնց արվի, աշխատաքնային պայմանագիր կնքվի՞ նոր․․․․ եթե օրենք կա՝ հղում կասե՞ք։
Կարող եք այդ ամենը կարգավորել հրամանով, կնքել համապատասխան աշխատանքային պայմանագրի լրացում և ամեն ինչ իր տեղը կնկնի, կկցեք նաև մրցույթի արդյունքները:
մրցույթի եզրակացությունը հիմք ընդունելով ազատում եք ժամանակավոր աշխատանքից ու նշանակում դաստիարակի պաշտոնում, գրանցման հայտում ևս պետք է լրացնեք,
Այսինքն՝ հրամանով ազատում ենք և նորից պայմանագիր կնքում, թե՞ լրացուցիչ համաձայնագիր։
հրամանով ազատում եք և նոր պայմանագիր/հրաման,
Իսկ եթե այս դեպքում արձակման նպաստ հասնու՞մ է աշխատողին։
այս դեպքում արձակման նպաստ չի հասնում,
Իսկ ինչու՞ չի հասնում արձակման նպաստ։
գործատուն նույնն է մնում