Արդյո՞ք պետք է գույքահարկի հաշվետվություն ներկայացնել

astxik.

Հարգելի հաշվապահներ, եթե մեքենա եմ վարձակալել, ապա այդ մեքենայի գույքահարկի հաշվետվություն ներկայացնելու՞ եմ և գույքահարկ վճարելու՞ եմ: Թե՞ դա սեփականատերն է անելու: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ֆլորա

Գույքահարկը հարկատուի սեփականության իրավունքով պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վճարվող հարկ է, հետևաբար, գույքահարկ պետք է վճարի մեքենայի սեփականատերը, այնպես որ անհրաժեշտ չէ նաև գույքահարկի հաշվետվություն ներկայացնել: Վարձակալը միայն 10 տոկոս եկամտահարկ է պահում վարձավճարից:

Արմեն

Հաշվետվություն չեք ներկայացնելու, իսկ վճարելու պարտականությունը կախված է վարձակալության պայմանագրի պայմաններից:

astxik

Շնորհակալություն:

Խաչիկ Քեխյան

Հարգելի Աստղիկ, անկախ պայմանագրային պարտավորություններից, գույքահարկը և հողի հարկը` համաձայն գույքահարկի և հողի հարկի մասին ՀՀ օրենքների, հաշվարկվում և վճարվում է սեփականատիրոջ անվամբ: