Արդյո՞ք պետք է ԱԱՀ հաշվարկ ներկայացնել

Թամարա.

Բարև Ձեզ,

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում:
Արդյո՞ք հասարակական կազմակերպությունը, որը աշխատում է բացառապես շնորհներով, պարտավոր է եռամսյակը մեկ կամ, կախված շրջանառությունից, ամիսը մեկ հարկային տեսչություն ներկայացնի ԱԱՀ–ի հաշվարկ` տվյալ ժամանակահատվածի հաշվեգրված ծախսերը գրելով “ԱԱՀ–ից ազատված գործարքներ” տողում: Մի հարկայինում ասում են` պետք է, իսկ մի ուրիշում` զարմանում են ու ասում, որ այդ հաշվարկը ավելորդ է ՀԿ–երի համար: Խնդրում եմ հղում տալ, թե օրենքի որ հոդվածով է դա կարգավորվում:

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Karen

ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 22) ենթակետի համաձայն հասարակական կազմակերպությունը ԱԱՀ-ից ազատված է, և եթե դուք ԱԱՀ վճարող եք, ուստի միանշանակ պետք է ներկայացնեք ԱԱՀ-ի հաշվարկ ԱԱՀ-ից ազատված գործարքների մասով:

Թամարա

Հարգելի Կարեն, շնորհակալություն պատասխանի համար, իսկ ՀԿ–ն ո՞ր դեպքում կհամարվի ԱԱՀ վճարող:

N.

Հաշվարկն ավելորդ է ՀԿ-ի համար, պետք չէ, նույնիսկ սխալ է: ԱԱՀ չվճարողը իրավունք չունի ԱԱՀ մասին հաշվետվություն ներկայացնելու, հարկային հաշիվ դուրս գրելու կամ ԱԱՀ հաշվանցելու: Վերոնշյալ տողը այն կազմակերպույունների համար է, որոնք իրականցնում են ԱԱՀ-ով հարկվող և ազատված գործարքներ, ԱԱՀ վճարողների համար է, ոչ ՀԿ ների: