Վարդան.
Սեփական արտադրության վաճառքն իրականացնելու դեպքում պարտադի՞ր է արդյոք գնորդ կազմակերպության հետ պայմանագիր կնքելը: Կամ ո՞ր դեպքում պարտադիր կլինի:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Վարդան.
Սեփական արտադրության վաճառքն իրականացնելու դեպքում պարտադի՞ր է արդյոք գնորդ կազմակերպության հետ պայմանագիր կնքելը: Կամ ո՞ր դեպքում պարտադիր կլինի:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե նկատի ունեք ձեր արտադրած ապրանքները վաճառելուց, և եթե վաճառում եք մանրածախ, այսինքն` ֆիզ. անձանց (սովորական քաղաքացիներին), պետք չէ պայմանագիր, միայն ՀԴՄ կտրոն, եթե ինչ-որ կազմակերպության` հաշիվ-ապրանքագրով և ՀԴՄ կտրոնով: Իսկ եթե գործունեության ոլորտը այնպիսին է, որ պետք է պատվերով աշխատեք, ապա պատվերը կատարելուց առաջ սովորաբար կնքում են պայմանագիր, հետո նոր կատարում են, պատվերը ավարտելուց հետո տալիս են ՀԴՄ կտրոնը և հաշիվ-ֆակտուրան (եթե պատվիրատուն իրավաբանական անձ է կամ ԱՁ):
Դուք օրինական հիմքերով չեք կարող զբաղվել առևտրային գործունեությամբ առանց պետական գրանցման: Այսինքն` դուք պետք է հիմնադրեք անձնական առևտրային կազմակերպություն: Ձեր պայմանների դեպքում ես խորհուրդ կտայի ստեղծել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում այն մեկ կամ մի քանի անձանց կողմից հիմնադրված առևտրային կազմակերպությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանվում է կանոնադրությամբ սահմանված մասերի, և հիմնադիրը պատասխանատվություն չի կրում ընկերության պարտավորությունների համար, այլ միայն իր ներդրված ավանդի չափով կրում է ընկերության վնասների ռիսկը: