Արդյո՞ք պարտադիր է պայմանագիրը գրանցել կադաստրում

Գարիկ․

Բարև ձեզ։ Ես Ա/Ձ եմ և վարձակալում եմ տարածք ֆիզ. անձից։ Նոտարով կնքվել է վարձակալության պայմանագիր: Արդյո՞ք պարտադիր է գրանցել կադաստրում, թե՞ ոչ։ Եվ եթե պարտադիր չէ, ապա ես կարո՞ղ եմ էլեկտրոնային հաշվետվության մեջ նշել վարձակալության գումարի չափը, որպեսզի 10 %-ը հարկվի։ Ըստ պայմանագրի ես հանդիսանում եմ հարկային գործակալ և ես պետք է վճարեմ այդ 10 %-ը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Քնարիկ Հոխանյան

Եթե ուզում եք հոսանքի, հեռախոսի և այլ կոմունալ ծախսերը Ձեր անունով գան, և իրավունք ունենաք նվազեցնելու, անպայման պետք է գրանցվել, հակառակ դեպքում պարտադիր չէ:

Տիգրան

Դա օրենքի պահանջ է՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին, որը բխում է նաև Ձեր շահերից: Հանդիսանալու եք գույքի օգտագործող, և ինչպես նշել է Քնարիկը, դրանով կարողանալու եք ծախսեր հաշվարկել և նվազեցնել:

Գարիկ

Մերսի, Քնարիկ ջան 🙂 : Ես չեմ ուզում գրանցեմ կադաստրում, այդ դեպքում հաշվետվություն ներկայացնելիս այդ 10 % հարկը ես ամեն դեպքում պետք է նշեմ, այո՞: Եվ այն գանձվելու է միասնականից ամեն դեպքում, այո՞: