Accountant.am

Արշալույս․

Բարև ձեզ։ Նոր եմ ԱՁ բացել, ընտրել շրջանառության հարկով հարկման հարկատեսակը։ Ոչ ռեզիդենտ, ՀՀ-ից դուրս գործող կազմակերպությանը մատուցվում է ծառայություն։ Կասե՞ք՝ ինվոյս դուրս գրելը պարտադիր է` ՊԵԿ-ի հետ հետագայում խնդիրներ չունենալու տեսանկյունից, թե՞ ինվոյս ՊԵԿ չի ներկայացվում (ոչ ռեզիդենտ կազմակերպությունը չի պահանջում ինվոյս)։ Եթե պարտադիր է ինվոյս գրելը, կասե՞ք՝ ո՞ր ծրագրով է դա գրվում։ Շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։ Անհրաժեշտ է գրել թղթային հաշիվ՝ օտարերկրյա կազմակերպության արտարժույթով, այնուհետև դրա հիման վրա դուրս գրել էլեկտրոնային հաշիվ՝ https://file-online.taxservice.am:

Իսկ ինչպե՞ս եք “ընտրել շրջանառության հարկով հարկման հարկատեսակը”։

Արշալույս

Հարգելի Արթուր, շնորհակալություն։
Կասե՞ք, թղթային հաշիվը ինչ-որ հատուկ ծրագիր պետք է մուտք գործել և դուրս գրել, թե Excel-ով էլ կարող եմ հավաքել։ Ու թղթային հաշիվ ասելով ֆակտուրան նկատի ունեք, չէ՞։

Արթուր

Այո, կարող եք Excel-ով հավաքել։

Tigran

թղթային ինվոյս դուրս գրելը պարտադիր է դիամցի կողմի համար, իսկ էլեկտրոնայինը ՊԵԿ ի համար, հաշիվ վավերագիր տեսակը պետք է ընտրեք,