Nara.
Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք պարտադիր է կազմել փոխառության պայմանգիր, տնօրենի անունից բանկ տարվող գումարի դեպքում, որը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր: Բանկ 2 անգամ մուտք եմ արել 2 000 000 դր. 06.07.2011 և 1 000 000 դր. 07.07.2011, բայց փոխառության պայմանագիր չեմ կազմել, այս դեպքում ես ի՞նչ կարողեմ անել: Եթե դուք ունեք Փոխառության Պայմանագիր տնօրենի և կազմակերպության միչև լրացրած օրինակ, ապա եթե կարող եք, օգնեք ինձ և ուղարկեք Sabina1981 շնիկ bk.ru
Բարև, Նառա ջան, կարծում եմ` կարող եք փոխառության պայմանագիր գրել, բայց եթե դրամարկղում փող ունեք, ավելի հեշտ կլնի, ելքի օրդեր կազմեք, նպատակն էլ գրեք հաշվի համալրում:
Նունե ջան, դրամարկղում այդքան գումար չկա, այդ պատճառով տնօրենը իր գրպանից որպես փոխառություն տարվել է բանկ: Փաստորեն ես նախ Փոխառության պայմանագիր կազմեմ, հետո ելքի օրդեր կազմեմ, նպատակն էլ գրեմ հաշվի համալրու՞մ: Ես ձեզ ճի՞շտ հասկացա:
Հարգելի Նառա, սովորաբար նման դեպքերում փոխառության պայմանագիր չեն կազմում, և եթե մեկ տարվա ընթացքում գումարը հետ չեն վերադարձնում, դրամարկղով ելք և նորից մուտք են ձևակերպում: Ստուգման ժամանակ, եթե տարին չի լրացել, որևէ սանկցիա չեն կարող կիրառել: